Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստան ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ չի օգտվում ֆուտբոլային գործակալի ծառայություններից: Գրում է «Չեմպիոնատ» պարբերականը:
«Պարզապես պետք է լավ կատարել աշխատանքը, այդ դեպքում կհասնես այն արդյունքին, որին ուզում ես հասնել: Ես Դոնեցկի «Մետալուրգ» գնացել եմ առանց ֆուտբոլային գործակալի միջամտության, Դոնեցկի «Շախտյոր»` նույնպես առանց գործակալի, այդ իսկ պատճառով կարող եմ ասել, որ պետք է մարզվել և խաղալ, այլ ոչ թե գործակալների մասին մտածել: Ես մինչև հիմա չունեմ ոչ մի ֆուտբոլային գործակալ», – ասել է Հենրիխը «Ուկրաինսկի ֆուտբոլ» թերթին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ