Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու է «Մարտի 1-ի» համար մեղավոր Սերժ Սարգսյանը եւ անմեղ Ռոբերտ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը

Նոյեմբեր 08,2012 18:46

 «Մարտի 1-ի հետ կապված ես չեմ տեսնում, որ ՀԱԿ-ն իր դիրքորոշումը փոխել է, որովհետեւ նրանք մեղադրում են իշխանություններին, իսկ Գագիկ Ծառուկյանը չի իշխանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ վերջերս արած հայտարարությունն այսպես մեկնաբանեց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն ասել էր, թե մարտի 1-ը «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել և նրան աջակցող ուժերի: Այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ, էլի»,

Նա վստահեցրեց, որ ծանոթ չէ ՀԱԿ-ի հրապարակած 2008-ի մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի վարչության իրային պահեստից զինվորական համազգեստ ստացած գործիչների այն ցանկին, որտեղ նշվել է նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը. «Մարտի 1-ի» թիվ մեկ շահառուն եւ թիվ մեկ շահագրգիռ անձը դա Սերժ Սարգսյանն էր»:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ն մասնակից եղե՞լ է՝ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց. «Մասնակից….ես չունեմ այդպիսի փաստեր: Եթե կան այդ փաստերը, դուք կարող եք հրապարակել: Մասնակից եղել է, չի եղել՝ այլ սուբյեկտների որոշելիք խնդիրն է»: Մենք հետաքրքրվեցինք՝ այսինքն, ըստ Ձեզ, իշխանության մաս չի՞ կազմել ԲՀԿ-ն՝ նա պատասխանեց. «ԲՀԿ-ն իշխանության մաս կազմել է այնքանով՝ որքանով: Ինքը որոշում կայացնող չի եղել: Որոշում կայացնում են նախագահական նստավայրում՝ գործադիր իշխանության մոտ: Նախագահ պետք է դառնար Սերժ Սարգսյանը, եւ նա շահագրգիռ էր, որպեսզի լիներ այդ ցնցումը: Առանց դրա ինքը նախագահ չէր դառնա, այսպես ասեմ: Անշուշտ, պատասխանատվություն ունեն նաեւ այն մարդիկ, ովքեր այդ պրոցեսի մեջ ներգրավված են եղել, բայց եթե մենք վերցնենք 3 նախագահներին, ապա ամենաշատը շահագրգռված էր ուժի կիրառման մեջ Սերժ Սարգսյանը: Քոչարյանը գնացող նախագահ էր, իհարկե, ինքը իր համար էր նաեւ որոշակի գործողությունների դիմում, բայց Քոչարյանը գնացող էր, նրան դա պետք չէր, Տեր-Պետրոսյանին էլ նույնպես դա պետք չէր: Տեր-Պետրոսյանը կշահեր, եթե, ասենք, «Մարտի 1-ի» արդյունքում քաղաքացիական պատերազմ լիներ, եւ իշխանությունն իր ձեռքը վերցներ: «Մարտի 1-ի» թիվ 1 շահագրգիռ անձը Սերժ Սարգսյանն է»:

Մեր հարցին՝ հրահանգը տվել է Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ չէ՝ նա պատասխանեց. «Եթե դուք հրահանգ տալուց այնտեղ եք եղել, ես այնտեղ չեմ եղել, ես չգիտեմ: Եթե մարդիկ այսօր ասում են՝ ԲՀԿ-ն էլ է մասնակից եղել, ճիշտն ասած, դա գեղամյանության պես մի բան է դառնում, որովհետեւ «Մարտի 1»-ի մեջ մեղադրել ԲՀԿ-ին…ՀԱԿ-ը ես չգիտեմ՝ իրենք ինչ որոշում են կայացրած եղել, որ ասել են: Ասելը մի բան է, բայց ՀԱԿ-ի շահերը ներկայացնող մամուլում նշված է եղել, որ Գագիկ Ծառուկյանը դեմ է եղել ուժի կիրառմանը: Գագիկ Ծառուկյանը կամ մյուսները չէին որոշողը: Որոշողը իշխանությունն էր՝ ռեալ գործադիր իշխանությունը: Իսկ գործադիր իշխանությունը…դա ուրիշ մարդիկ են: Մարդիկ, որոնք իշխանության մեջ են եղել, դա չի նշանակում, որ…ԲՀԿ-ն այսօր դուրս եկավ կոալիցիայից՝ ցույց տալով իր անհամաձայնությունը տարբեր հարցերի մեջ: Այսօր ասել, որ ա՛յ, ԲՀԿ-ն էլ է եղել, հետեւաբար ամոթ է, կամ սխալ է համագործակցելը, դա նշանակում է սատարել Սերժ Սարգսյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930