ՀՖՖ-ում այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2012/2013 թթ. խաղարկության վիճակահանությունը: Այն, ինչպես ՀՖՖ-ն տարածել է մամուլի հաղորդագրությունում, սկսվելու է 1/8 եզրափակչից, որին մասնակցելու են բարձրագույն խմբի ութ թիմերից, նոյեմբերի 5-ի դրությամբ, վերջին տեղն զբաղեցրած եւ առաջին խմբի «Ալաշկերտ» թիմերը:
Վիճակահանությունը կատարեցին ակումբների ներկայացուցիչները: Նոյեմբերի 14-ին եւ 28-ին 1/8 եզրափակչում «Բանանց»-«Ալաշկերտ» թիմերի հաղթողը կմիանա քառորդ եզրափակչի մասնակիցներին:
Քառորդ եզրափակչի զույգեր կազմեցին Ուլիսը» եւ «Միկան», «Շիրակը» եւ «Արարատը», «Փյունիկը» եւ «Իմպուլսը», «Գանձասարը» եւ «Բանանց»-«Ալաշկերտ» զույգի հաղթողը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ