«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» Եվրամիության ծրագրի շրջանակներում, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» և «Փրկենք երեխաներին» կազմակերպությունների հետ համատեղ երեխաների բռնության դեմ երկու հոլովակ է նկարահանվել: Հայտնում է Եվրամիության Արևելյան գործընկերության լրատվական կայքը:
Առաջին հոլովակում փոքրիկ տղան լսելով, որ կողքի տանը երեխան լացում է ու խնդրում մորը չծեծել իրեն, միջամտում է, այդպիսով համոզելով դիտողին. «Մի եղեք անտարբեր երեխաների դեմ բռնության նկատմամբ»:
Երկրորդ հոլովակում մեծահասակները երեխաների չարաճճիություններին արձագանքում են բարությամբ և հումորով, դիտողին ցույց տալով, որ պետք չէ բարկանալ ու ծեծել նրանց:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև