Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Դեւրիկյան. Ընդդիմությունը փնովեց եւ անիծեց ժողովրդին

Նոյեմբեր 08,2012 18:13

«Մեզանում կեղծ ըմբռնում կա, համաձայն որի` եթե մրցակցություն չկա, ուրեմն ազատություն չկա: Այսինքն` երկու կամ ավելի թեկնածուի գաղափարը ֆետիշացվում է: Ճիշտ է, մրցակցության բացակայության պայմաններում դեգրադացիա է տեղի ունենում, բայց այդպես ասողները չեն անդրադառնում այն հարցին, թե ինչու չկա մրցակցություն եւ ինչու է ընտրությունների ելքը կանխորոշելի: Նրանք պետք է հաշվի առնեն, որ այս տարիների ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները մսխեցին երկրի հնարավորությունները, անպտուղ քննադատությամբ եւ միտինգներով զբաղվեցին»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց գրականագետ Վարդան Դեւրիկյանը:

Նրա խոսքով. «Մեր ընդդիմության թերությունն այն է, որ երկրում փոփոխություն կատարելու համար մտածում են վերցնել իշխանությունը: Եթե հիշենք 1990-ականները, ՀՀՇ-ն փոքր քայլերով փոփոխություններ էր անում, իսկ հիմա խոսք է գնում հայեցակարգերի փոփոխություններից, ազատության վերացական ըմբռնումներից, բայց միթե այսօրվա մարդու հոգսը ազատությունն է: Դա բացարձակ արժեք է: Դժբախտաբար, մեր կյանքում ազատությունն այսօր ավելցուկ է համարվում: Երկրում որեւէ բան փոխելու համար պարտադիր չէ իշխանության մաս կազմել»:

Պարոն Դեւրիկյանը կարծում է, որ այսօրվա ընդդիմության յուրահատկությունը ժողովրդի դեմ ընդդիմանալն է. «Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը սկսեց ժողովրդին անիծել եւ փնովել, թե ձայները ծախել են 5000 դրամով: Այդպես ընտրակաշառքը ֆետիշացրեցին եւ չկարողացան հասնել այն պարզ ըմբռնմանը, որ 5000-ն ավելին արժեր, քան իրենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930