Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյան. Ծառուկյանին հալալ է, բայց թող առանց նախագահ դառնալու մտածի ժողովրդի մասին

Նոյեմբեր 08,2012 17:48


«Բարաք Օբաման ձայների փոքր գերակշռությամբ ընտրվեց, որովհետեւ խոստացել էր մեկ միլիոն աշխատատեղ բացել եւ աղքատ խավի սոցիալական վիճակը բարելավել: Դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը աղքատ երկիր է, բայց մյուս երկրների պես սոցիալական խնդիրներ ունի, որոնց լուծման համար պայքարի ազնիվ ձեւ են ընտրում: Ես հավատում եմ ԱՄՆ ընտրություններին, որովհետեւ թեկնածուներն իրար հավասար էին քայլում: Նույնը կատարվեց նաեւ Վրաստանում. Սաակաշվիլին կարող էր ամեն ինչ անել` ձայների մեծամասնությունը հավաքելու համար, բայց չարեց: Որպես հայ արվեստագետ` ես նախանձով եմ նայում այդ երկրների ընտրություններին»,-այսօր «Հայելի» ակումբում կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

Նա ասաց, որ ոչինչ չունի Հայաստանի իշխանությունների դեմ. «Բայց եթե կշեռքի նժարին դնեմ Սերժ Սարգսյանին եւ ընդդիմության որեւէ ներկայացուցչի, վերջինս առավել չի լինի գործող նախագահից: Օրինակ` Գագիկ Ծառուկյանը հարուստ մարդ է, ժողովրդի մասին շատ է մտածում, եւ հալալ է իրեն, որ այդքան օժանդակում է, բայց թող առանց նախագահ դառնալու մտածի ժողովրդի մասին: Եթե նա նախագահ դառնա, ամեն ինչ նույնն է մնալու: Փորձենք կշեռքի մյուս նժարին դնել Րաֆֆի Հովհաննիսյանին. շատ լավ տղա է, միշտ ժպիտը դեմքին, բայց մտավախություն ունեմ այն հարցի շուրջ, թե «Ժառանգությունը» գա` սարեր կշարժի: Ավելի շուտ երկրաշարժ կլինի: Դիտարկենք Լեւոն Տեր-Պետրոսյանին. նա համեմատաբար ինտելեկտուալ է` կրթյալ, բայց նրա ժամանակ մեր երկիրը «կրթյալ» ձեւով քանդեցին: Կշեռքի մյուս նժարից չեմ վերցնում Սերժ Սարգսյանին, որովհետեւ կարծում եմ` նա հավասարակշռված է: Ուրեմն` եթե նա չէ, բա ո՞վ: Ինչ վերաբերում է Քոչարյանին, նրան հարգում եմ, որովհետեւ ասաց` տղամարդ չկա Հայաստանում»:

Պարոն Թոքմաջյանը նաեւ նշեց, որ ընդդիմության շրջանում պայքարի ուժ չի տեսնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930