Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանն այսօր ժ.17-ին հրապարակեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հայցով կայացրած վճիռը:
Հիշեցնենք, որ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ հինգ աշխատակիցներ՝ հայցվորներ Արեգ Հովհաննիսյանը, Արամ Բաբայանը, Օլեգ Լեփյանը եւ մյուսներն այս տարվա ապրիլի 20-ին նշյալ ՓԲԸ բակում Հմայակ Հովհաննիսյանի հետ վեճի էին բռնվել, եւ ըստ հայցվորների, քաղաքագետը վիրավորական արտահայտություններով վիրավորել էր իրենց:
Հայցվորները խնդրել էին, որպեսզի Հմայակ Հովհաննիսյանը հրապարակային ներողություն խնդրի, հատուցի յուրաքանչյուրին 200 000-ական ՀՀ դրամ գումար, իսկ 200 000 ՀՀ դրամ էլ պահանջում էին իրենց փաստաբան-ներկայացուցչի՝ Գեղամ Այվազյանի՝ իրենց իրավաբանական օգնություն ցույց տալու գումարը:
Հայցն ամբողջությամբ բավարարվեց:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե արդյոք, վերաքննիչ բողոք կներկայացվի՞ դատարան,Հմայակ Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանն ասաց, որ իրենք վճիռն անպայման բողոքարկելու են:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ