Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Նորմալ չի, որ ՀԱԿ-ում տարբեր կերպ են քվեարկում, թիմում կան տարաձայնություններ»

Նոյեմբեր 08,2012 17:39

Ներկայումս ՀԱԿ-ում տարբեր պատգամավորներ տարբեր կերպ են քվեարկում: Որպես նախկին պատգամավոր՝ ի՞նչ կարծիքի եք, դա կարո՞ղ է դիտարկվել՝ որպես ժողովրդավարություն, ազատության դրսեւորում: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Եթե անհատներ են, այդ դեպքում թող մեծամասնականով ընտրվեն, մտնեն խորհրդարան: Իրենք քաղաքական ուժ են ներկայացնում, իսկ քաղաքական ուժը, որպես օրենք, ունենում է միասնական դիրքորոշում: Դա բխում է տվյալ միավորի գաղափարական, քաղաքական հիմքից: Ուստի ես դա նորմալ չեմ համարում: Հնարավոր է, ինձ հետ էլ է դեպք պատահել, որ, ասենք, պահի տակ սխալ կոճակ սեղմեմ միամիտ: Բայց դա երբեք չի եղել կարեւորագույն օրինագծերի ժամանակ: Դա եղել է տեխնիկականի ժամանակ, որ ես երբեմն ասել եմ՝ լավ, ոչինչ, այդպիսի էական տարբերություն չկար՝ ձեռնպահ կլինեմ, թե դեմ, կողմ կլինեմ, թե ձեռնպահ: Այդպիսի հարցի շուրջ է եղել: Բայց սկզբունքային հարցի շուրջ շատ զգույշ ես լինում ու սկզբունքային հարցի շուրջ երբեք այդպիսի սխալ տեղի չի ունենում: Այդ դեպքերում շատ ուշադիր ես լինում: Իսկ ՀԱԿ-ի պատգամավորների տարբեր քվեարկությունները խոսում են նրա մասին, որ թիմում կան, այո՛, տարաձայնություններ: Դա նորմալ ես երբեք չեմ համարել, դա դեմոկրատիայի հետ կապ չունի: Ներքաղաքական, ներկուսակցական դեմոկրատիան այն է, որ երբ որ դու քննարկումներ ես իրականացնում ներսում ազատ, բոլորն իրենց կարծիքը հայտնում են եւ հետագայում ընտրում են մի որոշում, որը բոլորը պետք է արդեն կյանքի կոչեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930