Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «տղա ֆռռացնել». Մեկնաբանում է հոգեբանը

Նոյեմբեր 08,2012 17:40

«Ընկերուհիս միշտ ասում ա. ձեր ընկերներին լավ ծախսել տվեք, որ գնահատեն ձեզ, ոչնչից մի զրկեք ձեզ, եթե չեք ուզում հայնտվել ստրուկի կամ հիմարի կարգավիճակում, ինքներդ նրանց հիմարեցրեք»,-պատմում է 21-ամյա Լուսինեն:
«Չկա այլանդակ սեր, ինչպես չկա գեղեցիկ բանտ»,-ասում է հայտնի խոսքը: Աղջկա և տղայի ընկերության հիքում ընկած է սերը, եթե այն առկա է՝ նշանակում է շահադիտական նպատակներ չպետք է լինեն: Սակայն մեր օրերում տարածված է այն երևույթը, երբ աղջիկներն իրենք են որսում տղաներին և նրանց դարձնում իրենց «զոհը»՝անմեղներ ձևանալով, կեղծ սեր խոստանալով և այլն: « Ամեն ինչ տղուց ա կախված, աղջկան լավ կառավարող ա պետք: Ներողություն, բայց եթե տղեն լոխ ա, աղջիկը հեշտությամբ կարա իրան ֆռռացնի, օգտագործի ոնց պետք ա, ու փողերը քամուն տա: Այդպիսիների դիմակը շուտ ա պատռվում»,-ասում է 20-ամյա Ռուբենը:
Ի՞նչ ենք հասկանում տղաներին «ֆռռացնել» ասելով:
23-ամյա Սուրենի կարծիքով՝ ֆռռացնել նշանակում է խաբել, կեղծել. «Դա կարող է լինել ամենաանշան սուտը: Աղջիկը կարող է ասել ժամը 5-ին տանը կլինեմ, բայց ավելի ուշ տուն գնա: Նույն ձև տղան կարող է խաբել՝ասելով, թե ընկերների հետ է հավաքվում, բայց իրականում գնում է սիրուհու մոտ»,-աում է նա: Վերջինիս խոսքով ՝«ֆռռացնել» ասելով չպետք է հասկանալ միայն անբարոյականների սուտ խոսելը, սովորական մարդկանց ևս հատուկ է այս երևույթը:
«Տղան սիրում է, որ աղջիկն իրեն հնազանդվում է, փոքր -ինչ շեղումը նրա կամքից՝ նա դիտարկում է որպես անձնական վիրավորանք: Սակայն ես այնքան էլ համաձայն չեմ «ֆռռացնել» արտահայտության հետ, իրականում դա կարող է լինել փոքր խաբեություն շահադիտական նպատակներով,-ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանն ու հավելում,-պատահում է նաև, որ աղջիկը դիմում է այդպիսի քայլերի՝ վախենալով, որ ճիշտն ասելով, տղային կկորցնի»: Ինչպես նշում է Հովհաննիսյանը՝ այս երևույթն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում, երբ սահմանափակվում է միայն փոքրիկ ստով. « Սակայն պատահում է, որ աղջիկները դիմում են անթույլատրելի քայլերի: Այդ ամենի բացահայտման դեպքում կոնֆլիկտներն ու բաժանումը անխուսափելի է»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930