Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու՞ ներկայացնել վատը, եթե լավն ավելի շատ է». Ռեժիսոր Արշակ Զաքարյան

Նոյեմբեր 08,2012 17:26

 

Շուտով հանրությանը կներկայացվի նոր, կարճամետրաժ ֆիլմ: «Կինը». այսպես է վերնագրված այն, տևողությունն էլ 11 րոպե է: «Ինչպես բոլոր ֆիլմերը, այս ֆիլմը ևս գեղարվեստորեն է ներկայացված, բայց հիմքում ընկած է իրական պատմություն», – ասաց ֆիլմի ռեժիսոր Արշակ Զաքարյանը: Ֆիլմում ներկայացված է հայ կնոջ կերպարը, ով իր որդուն ճանապարհում է զինվորական ծառայության: Ռեժիսորի խոսքով՝ այդպիսի կանայք մեր մեջ շատ են, ու հայ ազգը հենց դրանով է տարբերվում շատ այլ ազգերից: «Եղան կանայք, ովքեր պատերազմում կորցրեցին իրենց ամուսիններին, բայց այդ դժվարությունն իրենց ուսերին վերցրած` մեծացրեցին ու ճիշտ դաստիարակություն տվեցին իրենց որդիներին», – նշեց ռեժիսորը: Հենց այս միտքն էլ առաջին պատճառն է եղել նկարահանելու ֆիլմ՝ իսկական հայ կնոջ մասին ու ներկայացնելու ամբողջ աշխարհին, որ հենց սա է հայ կինը: Խոսելով այժմյան ֆիլմերի ու սերիալների մասին` Արշակ Զաքարյանն ասաց. «Հիմա մարդիկ մոռանում են խոսել դրականի մասին և խոսում են միայն այն փոքր բացասականի մասին ու ներկայացնում հային հենց այդ բացասական տեսանկյունից՝ գետնին հավասարեցնելով եղածը, իհարկե ես չեմ հերքում, որ բացասականն էլ կա, բայց ինչո՞ւ ներկայացնել վատը, եթե լավն ավելի շատ է»: Նա նաև հավատացրեց, որ շարունակելու է նկարահանել այսպիսի ֆիլմեր ու ներկայացնել հանրությանը հայի հենց այս կերպարը:

Թե երբ կլինի ֆիլմի պրեմիերան, ռեժիսորը դժվարացավ ստույգ ասել, բայց խոստացավ, որ երկար չենք սպասի: Նա նշեց նաև, որ ֆիլմը չի հետապնդում կոմերցիոն նպատակներ:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930