Հով ու արևոտ մի օր, Եղվարդում մի հայ երիտասարդ` սպիտակ կեպին գլխին` գիրք կարդալով քայլում էր զբոսայգու ճանապարհով: Ապա, շատ տարօրինակ կերպով, մեկ այլ տղա էլ սկսեց նույնն անել: Սպիտակ կեպիներն ու գրքերը սկսեցին շատանալ: Գրում է «Հաֆինգթոն փոստ» թերթը` Հայաստանում անցկացված ֆլեշմոբի մասին:
Մարդիկ այդ հունիսյան օրը Հայաստանով մեկ իրենց գրքերը դուրս էին տարել, որ ցույց տան ընթերցանության կարևորությունը, բայց նրանց հաղորդագրությունն ավելի ընդգրկուն էր. երիտասարդական հարցերը և որ նրանք ուզում են ներառված լինել երկրի քաղաքացիական կյանքին:
«Ապշեցուցիչ էր նույն գաղափարի շուրջ հավաքված այդքան մարդ տեսնել, – պատմել է Հերմինե Գասպարյանը, որը Վանաձորի ֆելշմոբին էր մասնակցում, – առաջին անգամ մեր երիտասարդները զգացին, որ իրենք համընդհանուր շարժման մի մասն են»:
Թերթը գրում է, որ քիչ աշխատատեղերի և ժամանցային վայրերի սակավության պատճառով Հայաստանում հեշտ չէ երիտասարդ լինելը: Ակտիվությունը խթանելու համար «Քաունթերփարթ ինթերնեշնըլ» կազմակերպությունը 2010թ. սկսեց աջակցել հայկական կազմակերպություններին, որոնք զբաղվում էին նման խնդիրներով, մասնավորապես «Ֆելշմոբ դիվիզիա» երիտասարդական կազմակերպությանը, որն էլ կազմակերպել էր նշված ֆլեշմոբը:
Կարդացեք նաև
Ֆլեշմոբը մարդկանց խումբ է, որոնք անսպասելիորեն հայտնվում են ինչ-որ հանրային վայրում ու ինչ-որ անսովոր ներկայացում են ցուցադրում ու հեռանում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ