Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիբիրախտի ժամանակ վստահե՞լ լոկ մսավաճառի երդումին

Նոյեմբեր 08,2012 17:09

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Խոլարքեր» հանդամասում հոկտեմբերի 30-ին կովի, նոյեմբերի 3-ին գոմեշի սատկելու պատճառը եղել է սիբիրյան խոց հիվանդությունը:

Արդեն հայտնել ենք, որ մարզում կատարվում է անասունների վերահաշվարկ եւ ռեվակցինացիա: Սակայն Տավուշի մարզի բնակիչները լրջորեն անհանգստացած են, որ սիբիրախտով հիվանդ միսը կարող է հայտնվել վաճառակետերում: Այդ մտահոգությունը հիմքեր ունի:

Իջեւանի բնակիչ Վահագն Թամրազյանը իր բլոգում գրել է. Այսօր (նոյեմբերի 7-ին-Ո.Ս.) Իջևանում մսի վաճառքի մի քանի կետերում վաճառվում էր տավարի միս, առանց անասնաբույժի կողմից տրված համապատասխան տեղեկանքի: Մսավաճառները ասացին, որ միսը զննության է ենթարկվել, և անասնաբույժը հավաստիացրել է, որ այն անվտանգ է, պարզապես իր մոտ տեղեկանքի ձև չի ունեցել, որպեսզի տրամադրի անասնատիրոջը: Ինձ հանդիպած երեք դեպքերում միսը մթերվել էր Գանձաքար գյուղից: Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանն այս կապակցությամբ ասաց, որ իսկապես անասնաբույժները իրենց մոտ տեղեկանքի ձև չունեն, նրանք տեղեկանքի ձևերի համար վճարում են, իսկ անասնատերերը անասունը մորթելիս չեն դիմում անասնաբույժին եւ տեղեկանք չեն վերցնում: Ստացվում է որ անասնաբույժը ավելորդ ծախսեր է կատարում: Այս պահին, երբ առկա է հիվանդության տարածման վտանգը, Իջևանում միս է վաճառվում, որի պիտանելիության ու անվտանգության միակ երաշխիքը մսավաճառի երդումն է»:

Հավելենք, որ Գանձաքար գյուղը Իջեւան քաղաքին կից է, մարզկենտրոնից այնքան է հեռու, որքան քաղաքից վերոհիշյալ «Խոլարքեր» հանդամասը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930