Կառավարության շենքի առջեւ իր գյուտերը շաբաթներ շարունակ ցուցադրության հանած մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանն այսօր վերջապես «բռնացրեց » ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:
Հ. Մխիթարյանը Ռ. Մարտիրոսյանին վստահեցրեց, որ իր գյուտերի վերաբերյալ անվանի գիտնականներ են կարծիքներ գրել, պարոն Մարտիրոսյանն էլ հակադարձեց. «Գրել են, որ լավ է, չէ՞. մեզ մոտ էլ ինչի ես գալիս»: Մաթեմատիկոսն էլ պատասխանեց, թե նախագահը, վարչապետն են իրեն ուղարկում ԳԱԱ. «Հարյուրավոր բանաձեւեր եմ ապացուցել, որ սխալ են, պետք է ներկայացնեք աշխարհին, ով է ներկայացնելու, դուք գիտությունների անգրագետների ազգային ակադեմիայի ղեկավարն եք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ