Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ նախկին անդամը ՀԱԿ-ում գաղափարների իրացման հնարավորություն չի՞ ունեցել

Նոյեմբեր 08,2012 16:45

«ՀԱԿ-ից դուրս գալու պատճառների հետ կապված գտնում եմ, որ այս պահին արդիական չէ խոսելը: Միայն այն, որ ես «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խմբում եմ, խոսում է այն մասին, որ այլեւս այստեղ եմ տեսնում սեփական գաղափարների իրացման հնարավորությունը: ՀԱԿ-ը ինձ համար կմնա կենսագրության անբաժանելի մաս, որտեղ ունեմ շատ հարազատ, հարգելի ընկերներ, որոնց հետ անցել եմ երկար ճանապարհ»,- այսօր Aravot.am-ին ասաց ՀԱԿ-ին մաս կազմող «Այլընտրանք» քաղաքական նախաձեռնության նախկին ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը (լուսանկարում՝ կենտրոնում):

Մեր հարցին՝ այսինքն ՀԱԿ-ում գաղափարների իրացման խնդի՞ր ունեիք, Մանուկ Սուքիասյանը պատասխանեց. «Այդ հարցի վրա կանգ առնելը այլեւս աննպատակահարմար եմ համարում, որեւէ լրջագույն խնդիր, խնդրահարույց բան չի եղել: Պարզապես գտնում եմ՝ այս ֆորմատով պետք է դրսեւորվեմ քաղաքականության մեջ: ՀԱԿ-ը ինձ համար լրջագույն դպրոց է եղել, պատկառելի մարդկանց հետ մեծ ճանապարհ եմ անցել, նրանք կան ու կմնան ինձ համար պատկառելի մարդիկ»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի նախագահի թեկնածուին, Մ. Սուքիասյանը հավելեց. «Հաշվի առնելով համագործակցության տարաբնույթ ֆորմատները՝ կարելի է մտածել, որ ՀԱԿ-ը կարող է չունենալ սեփական թեկնածուն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930