Վանի օգնության և հուշարձանների պահպանության շրջանային տնօրինությունը դիմել է մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ Վանի ամրոցի հնագույն արձանագրությունները վերականգնելու և պահպանելու խնդրով: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Վանի ամրոցը Վան քաղաքից 7կմ հեռավորության վրա է գտնվում: Արձանագրությունները հայտնաբերվել են հատ առ հատ, փաստագրված են մշակույթի և զբոսաշրջության նախարարության զեկույցով:
Վանի օգնության և հուշարձանների պահպանության տնօրեն Ջեմիլ Քարաբայրամը Անատոլիա լրատվական գործակալությանը հայտնել է, որ արձանագրությունները արվել են Ուրարտական թագավոր Սարդուրիի հրամանով, որոնք վնասվել են մարդկանց կողմից:
«Մարդիկ պատմական ցուցանակների վրա գրել են իրենց երազանքների, սիրո, զգացմունքների մասին: Այդ մարդիկ պետք է հայտնաբերվեն և պատժվեն», – ասել է Քարաբայրամը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ