Էյլաթում մեկնարկած ծանրամարտի համաշխարհային 3-րդ առաջնությունում 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը բրոնզե մեդալի արժանացավ: Սամաղարցի մարզիկը պոկեց 142 կգ, հրեց 173 կիլոգրամանոց ծանրաձողը եւ երկամարտի 315 կիլոգրամ արդյունքով երկրորդ բրոնզե մեդալը բերեց Հայաստանի հաշվարկին: Վանիկն ընդամենը երեք կիլոգրամ զիջեց առաջին եւ երկրորդ տեղերը գրաված մրցակիցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ