Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ կվստահի ՀՅԴ-ն

Նոյեմբեր 08,2012 14:52

«Իհարկե, սա շատ լավ նշան է, որ բոլորն ի վերջո հանգեն այս համախմբման գաղափարին, որն ի վերջո պետք է տեղի ունենա այս խնդրի շուրջ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս քայլերը կարեւոր են, բայց միայն դրանք բավարար չեն: Այն բոլոր քայլերը, որ մենք ներկայացրել ենք, ամբողջացնում են փաթեթը եւ դարձնում անհրաժեշտ եւ միեւնույն ժամանակ բավարար, որ երկրում ունենանք այն վիճակը, որին ձգտում ենք»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Aravot.am-ի դիտարկմանը՝ երկու օր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն քաղաքական քննարկումներ է սկսում խորհրդարանական կառավարման ձեւին եւ հարյուր տոկոսանոց համամասնական սկզբունքին անցնելու շուրջ, այսօր ՀՅԴ-ն, մյուս օրը կարող է մեկ այլ ուժ համանման հայտարարությամբ հանդես գալ, բայց հայտարարություններով խնդիրները չեն լուծվում:

Կոնկրետ ԲՀԿ-ի առաջարկի մասով Արմեն Ռուստամյանը նկատեց, որ փաթեթից միայն մեկ-երկու կետ իրականացնելը չի կարող հասցնել այն արդյունքին, որ ձգտում է ՀՅԴ-ն: Նրա խոսքով՝ դաշնակցության առաջարկները չեն ձեւակերպվել երկու օր առաջ եւ խնդիրը մի քաղաքական այս կամ այն ուժից առաջ ընկնելը չէ, այլ այն, թե որքան լրջորեն քաղաքական ուժերը կքննարկեն առաջարկված փաթեթը: Միայն այդ քննարկումից հետո ՀՅԴ-ն կարող է անդրադառնալ ավելի սերտ համագործակցության եւ անձերի խնդրին:

Իսկ ո՞վ պետք է լինի անձը, որը կարողանալու է իրականացնել ՀՅԴ-ի գաղափարները: Ռուստամյանը մանրամասնեց. «Այդ անձը պետք է լինի նա, ով պատկերացնում է երկրի առջեւ ծառացած խնդիրները, պետական մտածելակերպ ունեցող, ճանապարհ անցած անձնավորություն է եւ ամենակարեւորը` վստահություն է ներշնչում, որ կստանձնի այն, ինչ մենք ասում ենք»:

Ինչ վերաբերվում է սպասվող քննարկումներին, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն ասաց, որ հենց այսօրվանից բոլոր քաղաքական ուժերի հետ այս հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, քննարկումներ կանցկացվեն նաեւ հասարակության լայն շերտերի եւ մասնագիտական խմբերի հետ: ՀՀԿ-ի հետ համագործակցության մասով եւս դաշնակցական գործիչները խնդիր չեն տեսնում: «Դուռը որեւէ մեկի առջեւ չի փակում, պարզապես մի քիչ լավ նշաններ առայժմ չունենք»,- ասաց Ռուստամյանը՝ նկատի ունենալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ նախագծի մերժումը կառավարության կողմից:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք այդ համախմբումը հնարավո՞ր է կայացնել` հաշվի առնելով այն, այլ քաղաքական ուժեր խոսում են նույն բանից եւ, բնականաբար, ցանկանում, որ իրենց շուրջ կայանա համախմբումը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Թե ինչ է լինելու, որեւէ մեկը չի կարող երաշխավորել: Մենք գիտենք մեր քաղաքական դաշտը, հակասությունները, ամբիցիաները, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930