«Քոչարյանը եղել է մեր երկրի նախագահը տասը տարի: Մենք համագործակցել ենք, շատ հարցերում մենք միանման ենք մտածել, շատ հարցերում` տարբեր: Որեւէ կերպ ՀՅԴ-ի կերպարը պայմանավորել որեւէ մեկի անձով հիմնարար դատարկ զբաղմունք է»,-այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը: Հարցը վերաբերում էր նրան, որ ՀՅԴ-ի թիկունքում շատերը տեսնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունը ՀՀ քաղաքական դաշտում այն կուսակցությունն է, որը մշտապես առաջնորդվել է իր սկզբունքներով եւ դուրս է եղել որեւէ ազդեցությունից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ