Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Հարությունյան. «Առողջական խնդիրներ ունեցող երեխան ծառայության չի գնա, իսկ առողջը` տանը չի մնա»

Նոյեմբեր 08,2012 14:02

Այսօրվանից հասարակական խորհրդի աշխատավայրում (Մոսկովյան 5) կգործի ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Այն կքննարկի 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներն ու բողոքները:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքները շատ են` մոտ երեք տասնյակից ավելի: Դրանց մեծամասնությունը առնչվում են առողջական խնդիրներին: Հարությունյանի խոսքով, այս անգամ, ի տարբերություն անցյալ անգամվա, հանձնաժողովն իր աշխատանքը ավելի շուտ է սկսել. նախկինում այն լինում էր զորակոչից մեկ օր առաջ: Դիմումները շատ են եղել, դրա համար էլ նման որոշում են կայացրել:

«Ստացված դիմումները քննարկվելու են հնարավորինս մանրամասն»,- հավաստիացնում է հանձնաժողովի նախագահը: Ինչպես ինքն ասաց` առողջական խնդիրներ ունեցող երեխան ծառայության չի գնա, իսկ առողջը` տանը չի մնա:
Տարիել Պողոսյանը իր դիմումը ներկայացրել է նոյեմբերի 6-ին: Ասում է, իր եղբոր որդու` 18-ամյա Գեւորգ Վարդանյանի ծնողները հաշմանդամներ են, իսկ տատը` անկողնային հիվանդ: Դիմել է, որպեսզի Գեւորգն իր ծառայությունը հնարավորինս մոտ զորամասում անցկացնի: Իր խոսքով, ծառայությունից չեն խուսափում, չեն էլ ցանկանում, որ այն հետաձգվի, միայն թե խնդրում են, որ իրենց դիմումը չմերժվի:

Նախկինում դիմել է շտաբի պետին, սակայն այնտեղից ստացել է բացասական պատասխան: Պատճառաբանել են, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի դրույթներից ելնելով, դիմումում նշված փաստերը բավարար չեն նրան` Գեւորգին, բնակավայրին մոտ գտնվող զորամաս ծառայության ուղարկելու համար: Հետեւաբար, նա իր զորակոչման օրը Հանրապետական հավաքակայանից կուղարկվի պարտադիր զինվորական ծառայության ԶՈՒ որեւէ զորամաս` համալրման պլանի համաձայն:

Հանձնաժողովն աշխատելու է երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 11:00-15:00-ը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930