Էրզրումի օդանավակայանում Թուրքիան հայկական բեռնափոխադրող ինքնաթիռ է իջեցրել, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիա: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզը» թերթը:
Թուրքիայի զինված ուժերի զինամթերքի փորձագետները և ոստիկանները օդանավը խուզարկել են վարժեցված շների օգնությամբ: Առողջապահության պաշտոնյաներ նույնպես ժամանել էին Էրզրում օդակայան:
Մարդասիրական օգնության բոլոր փաթեթները կստուգվեն ռենտգենյան սարքավորումներով: Խուզարկումը կտևի մինչև երեկո:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Թուրքիան մեկ այլ հայկական ինքնաթիռ էր իջեցրել:
Նշենք նաեւ, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն այսօր տեղեկացրել էր, որ բեռնազննությունը կատարվել է ըստ նախապես հաստատված պայմանավորվածության
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ