«ԵԽ-ի նպատակն է ազատ արտահայտվել եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորել: Անհրաժեշտ է խթանել լրատվամիջոցների ազատությունը: ԵԽ-ն կազմակերպել է միջոցառումներ, եւ շոշափվել են շատ թեմաներ: Նպատակն է հասկանալ, թե ինչպիսին է Եվրոպական դատարանի պրակտիկան եւ ինչպես բարելավել իրավիճակը Հայաստանում, եթե դրա կարիքը կա: Սեմինարը օգտակար փորձի փոխանակում կլինի, որը իսկապես կարեւորվում է»,-այսօր այս մասին ասաց Եվրոպական խորհրդի անդամ, ծրագրի խորհրդական Լեյլա Դերվիսիչը:
Նոյեմբերի 8-9-ը «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի եւ բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի 2011-2012թթ. համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպեց սեմինար «ՄԻԵԿ-ի 10-րդ հոդված զրպարտության գործերով դատական պրակտիկայի ներկայիս միտումները եւ քրեական գործերով լուսաբանումը» թեմայով:
Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Արման Պողոսյանը նշեց, որ սա 2-րդ վերապատրաստումն է, նախորդը իրականացվել է 2012թ. հունիս ամսին. «Զրպարտությունն ու վիրավորանքը մեծ հետաքրքրություն են առաջացնում, նպատակահարմար ենք գտել իրականացնել այս ծրագրի երկրորդ բաղադրիչը»:
Aravot.am-ի հետ զրույցում փորձագետ Վահե Գրիգորյանը նշեց, որ սեմինարի նպատակը միջազգային ու ներպետական ստանդարտների զարգացումների վերաբերյալ լրագրողներին ու ոլորտում ներգրավված բոլոր փաստաբաններին ու իրավաբաններին տեղեկացնելն է, նաեւ փորձի փոխանակում անելն է:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ