Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե մտադիր է նախագահական ընտրությունների քարոզարշավի համար դրամահավաք իրականացնել՝ «Ձեր փողը իմ փողն է» կարգախոսով։
«ՉԻ» – Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Սերժ
Սարգսյանը մտադիր է դատի տալ Պա֊րույր Հայրիկյանին՝ իր գաղափարը գողանալու համար։ Ավելին. Սերժ Սարգսյանը պատրաստվում է դատարանում ապացուցել, որ հինգ տարի շարունակ ինքը հենց այդ կարգախոսով էլ առաջնորդվել է՝ կյանքի կոչելով «Ձեր փողը իմ փողն է» ծրագիրր, ինչի արդյունքում ազգաբնակչության փողերը տարբեր ճանապարհներով դարձել են նրա սեփականությունը։
Մյուս կողմից, սակայն, չի կարելի չընդունել, որ Պարույր Հայրիկյանը հանճարեղ (այսինքն՝ իր համար սովորական) քայլ է արել։ Եթե մեկը դիմում է ժողովրդին եւ ասում «Ձեր փողը իմ փողն է», բոլորի համար միանգամից հասկանալի է դառնում, որ այդ մարդը պատրաստի նախագահ է, եւ իշխանափոխության դեպքում երկրում փոփոխությունները սահուն են լինելու։ Շա՛տ սահուն։ Համարյա աննկատ։ Մի խոսքով՝ որպես նախընտրական քարոզարշավի մեկնարկ վատ չէ:
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»