Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն կարտոֆիլ է բերել. Ժողովուրդը դրա մեջ տեսնում է Ծառուկյան նախագահի ապագան, թե իբր՝ մեզ նման նախագահ է պետք»

Նոյեմբեր 08,2012 12:16

Գորիսում վախի մթնոլորտ է՝ տեղեկացանք Գորիսում ՀԱԿ գրասենյակի համակարգող Խաչիկ Հայրապետյանից։ Ըստ նրա՝ շատերը թեքվում են դեպի ԲՀԿ՝ նրա մեջ տեսնելով ֆինանսը կամ բարեգործությունը։ «Վերջերս ԲՀԿ-ն կարտոֆիլ է բերել, եթե չեմ սխալվում՝ 300 տոննա. 80 դրամով վաճառում են ժողովրդին։ Ժողովուրդը դրա մեջ տեսնում է Ծառուկյան նախագահի ապագան, թե իբր՝ մեզ նման նախագահ է պետք»,- փոխանցեց Հայրապետյանը։

Նա նաեւ ասաց, որ Գորիսում ընդդիմադիր թեւի մոտ 30 տոկոսը՝ հիմնականում երիտասարդները, կարծում են, որ չարժե՝ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցի։ Խաչիկ Հայրապետյանն ասաց, որ ԲՀԿ-ն նրանց աչքին մարտի 1-ի դեպքերի մեղավորներից է։ «ՀԱԿ Իջեւանի կառույցի համակարգող Արթուր Աթաբեկյանի խոսքով՝ հիմա մի քիչ դժվար է զանազանել, թե որ քաղաքական ուժն է իրոք ընդդիմադիր։ Բայց իրեն ընդդիմադիր համարող որ մեկն էլ այս իշխանություններից ազատվելու նպատակով կհամախմբվի Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը, կհամագործակցեն այդ ուժի հետ:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930