Հայտնի «Փուչիկների գործով» դատապարտյալ Սերոբ Բոզոյանի կնոջից՝ Մարինե Բոզոյանից հետաքրքրվեցինք «Փուչիկների գործից», թե արդյոք այս ժամանակահատվածում Մ. Բոզոյանի մոտ ցանկություն չի՞ առաջացել պատմել ճշմարտությունը, որը նա թաքցնում է։ Ի պատասխան, Մ. Բոզոյանն ասաց. «Հանկարծ այդ բառը (թաքցնել- Մ.Մ.) ոչ մի տեղ չասես, խնդրում եմ, որովհետև բոլորը գիտեն, թե ինչից է եղել։ Բոլորը գիտեն ճշմարտությունը, ուղղակի մեղքը բարդեցին իր գլխին… Իրենք 4 հոգով էին… Էդ հարցն էլ է ինձ շատ տանջում, թե ինչո՞ւ միայն իմ ամուսինը պետք է պատասխանատվություն կրեր»։
Հարցին, թե փուչիկների լիցքավորման դիմաց ստացած գումարը հավասարապես կիսե՞լ են չորս հոգու միջև, Մարինե Բոզոյանը պատասխանեց. «Ի՞նչ գումար։ Ոչ, գումար չեն տվել»։
Մեր հարցին, թե այսինքն՝ ՀՀԿ-ն, որը պատվիրել էր այդ չարաբաստիկ փուչիկները, մինչ օրս չի՞ վճարել գումարը, Մ. Բոզոյանը պատասխանեց. «Այո, այդ ամբողջն անվճար է լիցքավորել, պետք է վերջացներ, որ հետո տային գումարը»։
Մ. Բոզոյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են բողոքարկել դատավճիռը և պայքարելու են մինչև վերջ։
Կարդացեք նաև
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 ժամ»