Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւավորվեց «Անկախ կյանքի հայկական ցանց»-ը

Նոյեմբեր 08,2012 11:59

«Հիմնադիր 8 հասարակական կազմակերպություններս ստորագրել ենք հուշագիր, որի համաձայն մենք պետք է հավասար լինենք, որեւէ լիդերություն չի լինելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով ստեղծված ցանցը հերթական դաշինք կամ կոալիցիա չէ, կան միավորված ջանքեր եւ տալիս են արդյունքներ: ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներքոստորագրյալ ղեկավարները ձեւավորում են «Անկախ կյանքի հայկական ցանց»:

«Ցանցի ստեղծման հիմնական նպատակն է՝ նպաստել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը եւ անկախ կյանք վարելու հնարավորության իրացմանը՝ հաշմանդամների առջեւ ծառացած խնդիրների վերհանման, գնահատման, իրատեսական լուծումների մշակման եւ դրանց կյանքի կոչման միջոցով»,-ասաց Արմեն Ալավերդյանը:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» ՀԿ միության նախագահ Հակոբ Աբրահամյանը կարեւորեց փաստը եւ պնդեց, որ այն ձեւական բնույթ չի կրելու.

«Ցանցը ստեղծելու գաղափարը նոր չի առաջացել, մեր երկրում հաշմանդամների հիմանախնդիրների լուծման գործում այս 8 հ/կ-ները մեծ գործ են անում: Ցանցը թիմային աշխատանք է պահանջում: Եկել է միասին աշխատելու ժամանակը, մեր ձայնը լսելի կդարձնենք ու ծավալուն գործ կանենք»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930