Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովնանյան. «Կատիմ այդ հայտարարությունները, թե սփյուռքահայերու համար դժվար է Հայաստանում»

Նոյեմբեր 08,2012 11:37

Հատված ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի հարցազրույցից:

 – Երբեւէ փորձե՞լ եք ՀՀ իշխանությունների հետ խոսել, առաջարկություններ անել, թե ինչ պետք է արվի բիզնեսի ծաղկման համար։ Ինչպե՞ս են արձագանքել։

– Ես մի բան կասեմ, մենք՝ որպես բիզնեսմեն, երբեք պետքը չունինք կառավարությանը հարցնելու։ Գնամ ի՞նչ հարցնեմ, ինչպե՞ս կարող եք օգնել։ Այլ հարց, որ ես հարցնեմ՝ մենք ինչպես կարող ենք օգնել։ Թե չէ կառավարությունը չպիտի մեզի օգնե եւ ուրիշ պայմաններ դնե։ Կամ մեկ ուրիշ մարդ գա ու ասի՝ ես քեզ պրոբլեմի միջից կհանեմ։ Ո՛չ, ես ոչ մեկի ձեռքին էլ չեմ նայում։

– Անցած տարի՝ հունիսին, մամուլում հրապարակում եղավ, որ Դուք բողոքել եք Հայաստանում հաստատված մենաշնորհներից եւ հայտարարել, թե ինքներդ ցանկացել եք զբաղվել ՌԴից փայտանյութի ներկրմամբ, բայց Ձեզ համար խոչընդոտներ են ստեղծվել։ Անգամ սպառնացել են, որ նման բան չանեք։ Ո՞վ կամ ովքե՞ր էին Ձեզ սպառնացել։

– Փայտի գործի հետ կապված հազար անգամ գրել են, ես խոսել եմ: Ինչ վերաբերում է նրան, թե ինձ սպառնացել են, ասեմ, որ երբեք ինձի չեն սպառնացել, երբեք։ Որքան որ ես Հայաստանի մեջ եմ, ոչ ոք ինձի չի սպառնացել, այնպես որ, դա սխալ ձեւով են ներկայացնում։

– Այդ դեպքում ինչո՞ւ են սփյուռքահայերը գալիս Հայաստան, ներդրումներ կատարում, իսկ վերջում նեղացած հեռանում։ Այդպես վարվեց նաեւ Ջերարդ Գաֆեսճյանը։

– Ես երբեք Գաֆեսճյանի հետ չեմ խոսել՝ իմանալու համար, թե ինչու գնաց

Հայաստանից։ Մարդը ներքին պրոբլեմներ ուներ իր գործին մեջ եւ իր աշխատանքում, գործը ծախեց գնաց։ Չեմ իմանում, կարող է այդ մարդն իր կնոջ հետ ավելի կուզեր ժամանակ անցներ, ավելի ազատ ժամանակ ունենար իրեն աղջկան հետ։ Բայց ես նման խնդիր չունեմ, փառք Աստծո, ես լավ առողջություն ունեմ (ձեռքով երեք անգամ հարվածում է սեղանին ու ծիծաղումԱ. Գ.): Այնպես որ, ես այդ մտահոգությունները չունեմ, ես տղա ունիմ, աղջիկ ունիմ, որ կրնան իմ գործը շարունակեն։ Ես կատիմ այդ հայտարարությունները, թե սփյուռքահայերու համար դժվար է Հայաստանում։ Ո՛չ, երբեք դժվարություն չկա։ Ամեն մարդու մեջ նախանձություն կա, դժվարություններ են լինում, դա չի նշանակում, որ միայն հայկական տարբերակ է։

– Շուտով Հայաստանում նախագահական ընտրություններ են, արդեն որոշե՞լ եք, թե ում եք Ձեր ձայնը տալու։

– Ով ընտրվի, նա էլ ընկերս է (ծիծաղում է Ա. Գ.):

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930