Այսօր, առավոտյան 7:00-ին, «Օգնիր եղբորդ» նախաձեռնութունը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղարկեց Սիրիա՝ հասցեագրված հակամարտության արդյունքում հումանիտար աղետի մեջ հայտնված սիրիահայ և սիրիացի ընտանիքներին։ Թռիչքն իրականացվեց Երևանի Չվարթնոց միջազգային օդանավակայանից «Էյր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռով:
Հալեպ ուղևորված 13 տոննա բեռը՝ բաղկացած 12-15 կիլոգրամանոց արկղերից, պարունակում է պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր
Օդանավն անցնելու է Թուրքիայի օդային սահմանով և ըստ նախապես հաստատված թռիչքուղու վայրէջք է կատարելու Էրզրումի օդակայանում՝ զննում անցնելու նպատակով։
Այս պահին օդանավն արդեն վայրէջք է կատարել Էրզրումում, և ինչպես նախորդ անգամ, անցնում է բեռնազննություն։
Կարդացեք նաև
Հալեպում ուղեբեռը կստանձնեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և համահամայնքային «Շտապ օգնության» հանձնախմբի կազմակերպմամբ կբաժանվի կարիքավոր ընտանիքներին։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ