Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված վարորդների բարեկամները ողջ օրվա ընթացքում տեղեկություն չեն ունեցել նրանց գտնվելու վայրի մասին

Նոյեմբեր 08,2012 10:50

Անցած գիշեր հանրապետության մայրուղիների վրա ամենաիսկական մարտաֆիլմ հիշեցնող իրավիճակ է տիրել։ Դիմակավոր ու ավտոմատավոր ոստիկանները, կարմիրբերետավորները եւ ոստիկանության մարզային բաժինների ծառայողները կանգնեցրել են փայտ տեղափոխող կիսաբեռնատար ու բեռնատար մեքենաները ու, վարորդներով հանդերձ, բերման ենթարկել ոստիկանություն։ Ավելի ուշ մեքենաները տեղափոխվել են Երեւան՝ Հրազդան մարզադաշտին կից տարածք, վարորդներին էլ տարել են ոստիկանության 6-րդ վարչություն։

Ըստ ոստիկանության, այս ամենը տեղի է ունեցել ապօրինի ծառահատումների, փայտագողության դեմ պայքարի շրջանակներում, մինչդեռ վարորդները երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ ոստիկանները չեն էլ ստուգել իրենց մոտ համապատասխան փաստաթղթեր կա՞ն, թե՝ ոչ։ Պատկերացնելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել գիշերը, եւ ինչ «օպերացիա» էր սա, հիշատակենք մի շատ կարեւոր հանգամանք։ Կիրակի օրը հեռուստատեսությամբ Վովա Գասպարյանը, ապօրինի ծառահատումների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, խրոխտ տոնով հայտարարեց. «Մեկ-երկու օր հետո դուք կլսեք»։

Եվ ահա լսեցինք։ Շռնդյունով։ Իսկ իրականում տեղի ունեցավ ոստիկանության հերթական PR ակցիան։ Այլ կերպ հնարավոր չէ որակել միջոցառումը, որի ժամանակ որեւէ մեկին չի հետաքրքրել՝ փայտն օրինական է տեղափոխվում, թե՝ ոչ։ Պետք էր փայտով բեռնված մեքենաներ բերման ենթարկել եւ մայրաքաղաքում կուտակել, ոստիկանները հենց դա էլ արել են։ Երեկ բերման ենթարկված վարորդների բարեկամները ողջ օրվա ընթացքում տեղեկություն չեն ունեցել նրանց գտնվելու վայրի եւ ինքնազգացողության մասին։ Մեր թղթակցի հետ զրույցում նրանցից շատերը պատմել են, որ իրենց հարազատները փայտ են տեղափոխել ոչ թե վաճառելու ու հարստանալու, այլ ձմռան համար անհրաժեշտ սննդամթերքի հետ փոխանակելու համար միայն։ Սահմանամերձ գյուղերից մեկի մի բնակիչ էլ, որի որդին բերման ենթարկվածների մեջ է, իր վրդովմունքը հետեւյալ կերպ է արտահայտել. «Ստեղ կտրած ծառ չկա։ Թափոններ են։ Մարդիկ կիլոմետրերով քայլում են անտառում, գտնում են, հավաքում են ու ուզում են ծախեն, որ ձմռանը էրեխեքը ուտելու բան ունենան։ Սահմանի վրա ապրող մարդիկ ենք։ Ավտոմատով մեր վրա կրակում են, գյուղում սով ա, սով… Դակումենտները բանի տեղ չեն դրել ու մեքենան բերել են ստեղ։ Եթե դակումենտը չի անցնում, օրինականություն էլ չկա, թող էդ դակումենտը չտային»։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930