Հայաստանյան կուսակցությունների դաշտը շուտով կհամալրվի եւս մեկով՝ «Առաքելություն» անվանմամբ։ Այսօր, ժամը 13-ին կուսակցության նախաձեռնող խումբը, որ մոտ 10-15 երիտասարդներից է կազմված, «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում ասուլիս է տալու, որ ազդարարի նոր ուժի ստեղծման մասին։ Ըստ նախաձեռնողների, կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում, նրա կազմում կան ՀԱԿ նախկին անդամներ, շատ են նաեւ անկուսակցականները։
Նախաձեռնող խմբում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի կազմում գտնվող «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Իսկ «Այլընտրանքը», հայտնի է, հիմնադրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Մեր թղթակիցը Մանուկ Սուքիասյանին հարցրել է՝ արդյո՞ք Կոնգրեսից անջատված թեւն է հավաքվելու այս կուսակցությունում։ Սուքիասյանը նշել է, որ կառույցում հավաքվել են ՀՀ քաղաքացիներ, ընդդիմության համակիրներ, ակտիվիստներ եւ նախկինում քաղաքականությամբ զբաղվածներ։
«Հրապարակ»