Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Զ. Սարգսյան. Ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ թե անկատար Սահմանադրությունն է, այլ Ռոբերտ Քոչարյանը

Նոյեմբեր 08,2012 10:12

«Ստացվում է, որ ստեղծված իրավիճակի համար ԲՀԿ-ն մեղավոր չէ, մեղավորը կիսանախագահական կառավարման մոդելն ու Սահմանադրությունն են»,-արձագանքելով քաղաքական ուժերին ԲՀԿ արած առաջարկին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն «ոչ թե անկատար Սահմանադրությունն է, այլ 2003 թվականից առ այսօր ամեն գնով, այդ թվում՝ առնվազն 10 մարդու սպանությամբ, ջրցան մեքենաներով, փշալարերով, ընտրական օրենսդրության և Սահմանադրության խախտմամբ իշխանությունը պահած և նրանց նվիրումով ու անվերապահ օժանդակությամբ հանդես եկած կուսակցությունները և անհատները»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, որ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին. «Ես երկրի այսօրվա իրավիճակի հիմնական պատասխանատուներից մեկին համարում եմ Ռոբերտ Քոչարյանին, որը բարոյահոգեբանական, քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական իրավիճակը հասցրել է այսօրվան: Իհարկե, դրանում մեղավոր են նաև 2003-ին նրան աջակցած քաղաքական ուժերն ու կուսակցությունները, որոնք 2008-ին էլ աջակցեցին Սերժ Սարգսյանին: Եվ այդ ուժերը թող չփորձեն իրենց մեղքը թաքցնելու համար մոդելների մեջ թերություն գտնել: Իհարկե, կիսանախագահական կառավարման մոդելն անթերի չէ, բայց բազմաթիվ երկրներում այդ մոդելը գործում է, և ես անձամբ գտնում եմ, որ մեր երկրի համար դա լավագույն մոդելներից մեկն է: Այդ փոփոխությունը ի հայտ բերելը քաղաքական սիմուլյացիաների խնդիր է լուծում, ոչ թե երկրի ճակատագրով մտահոգության հետևանք է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930