Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողներն ահազանգում են, որ հայտնի բանդայի գործով գլխավոր դերակատարներ կան, որոնք դեռեւս ազատության մեջ են

Նոյեմբեր 08,2012 09:06

Սեպտեմբերի 23-ին վնասազերծված «Բանդայի» գործով գլխավոր դերակատարներ կան, որոնք դեռեւս ազատության մեջ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բանդայի» գործով տուժող, նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը: «100 տոկոսով իրենք շատ են եղել: Ո՞վքեր են մեր տան տեղը ցույց տվել, ո՞վ է ասել, որ ես դրսում եմ, դուռն էլ բաց է, ո՞վ  է ասել, որ մեր տանը նկարներ կան»,- պարզաբանեց Նապոլեոն Ազիզյանը:

Հարցին, թե այդ դեպքում նրանց ինչո՞ւ չեն ձերբակալել, նրանք լավ թիկո՞ւնք ունեն, թե՞ մեկ այլ խնդիր կա, նա պատասխանեց. «Քանի որ ձերբակալվածները ոչ ոքի անունը չեն տվել, չեմ կարող ասել: Բայց այն, որ մի քանի հոգի դեռեւս ազատության մեջ են, դա հաստատ է: Իմ աչքերը փակ էին եւ մեկը միշտ իմ գլխավերեւում խփում էր գլխիս, տեսներ սա՞ղ եմ, թե՝ ոչ: Ասում էր կնոջդ սկսում են մորթել: Այդ մարդը 100 տոկոսով ազատության մեջ է, քանի որ նա խոսում էր վրացահայի բարբառով: Սովորել էին, կեսը ռուսերեն էին խոսում, կեսը՝ հայերեն: Եթե  ձերբակալվածները խելք ունենան, պետք է ասեն, թե ովքեր են մնացել դրսում: Դրսում մարդիկ կան, որոնց անունները չեն տալիս»:

Տեսակետին, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վնասազերծված բանդայով վրեժ է լուծում, Նապոլեոն Ազիզյանը դա մանկապարտեզի խոսակցություն է համարում: ԱԺ նախկին պատգամավորը հավատում է, որ օրերից մի օր գողոնը հետ կտան, բայց թե երբ՝ չգիտի: «Հույսը վերջինն է մահանում»,- ավելացրեց Նապոլեոն Ազիզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930