Օբամայի վերընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում ձեռնտու էր Հայաստանին,-համոզված է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Ըստ նրա, Օբաման հավասարակշիռ քաղաքականություն է վարում Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների հետ
«Բարաք Օբաման առնվազն ավելի զգուշավոր եւ ավելի զուսպ, ավելի պրագմատիկ է վերաբերվում իրանական հարցին եւ հնարավոր Իրանի դեմ ռազմական հարցի շուրջ, որը որ հասկանալի պատճառներով նույնպես Հայաստանի շահից բխում է»,- ասաց նա։։
Քաղաքագետը կառուցողական է համարում Բարաք Օբամայի վերաբերմունքը նաեւ Արցախի խնդրի հանդեպ։ Նա նաեւ մի մարդ է, որը փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ դա պնդել Թուրքիայի խորհրդարանում, քիչ աշխատանքներ չի տարել հայ-թուրքական հարաբերությունների լավացման ուղղությամբ
Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հայերը եւ թուրքերը լավացնեն, ոչ թե Ամերիկան,-համոզված է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը։ Ըստ նրա, Բարաք Օբաման հազիվ թե Թուրքիային ստիպի բացել սահմանը։
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: