Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանից, խորհրդակցությանում այլ հարցերի հետ մեկտեղ անդրադարձ է եղել նաեւ սիրիահայերի խնդիրներին: Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հարցերով վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել անշարժ գույքի շուկան եւ տեղեկատվություն ներկայացնել մարզում վարձով տրվող բնակարանների վայրերի եւ քանակի մասին: Տավուշի մարզի բնակիչները Իջեւանի շուկայի մոտից ավտոբուսներով հիմնական բնակության են մեկնում Ռուսաստան, մարզի գյուղերից շարունակվում է արտագաղթը: Սիրիահայերը, ովքեր հիմնականում քաղաքաբնակ են, կհարմարվե՞ն սահմանամերձ Տավուշի մարզի կենսապայմաններին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև