Երեսուն տարի անց Ստամբուլում գտնվող դպրոցի շենքը վերադարձվել է հայկական հիմնադրամին: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
Ստամբուլի Բոմոնթ թաղամասում գտնվող Մխիթարյան դպրոցը, որը պատկանում էր Սուրբ Ղազար հայ կաթոլիկ մխիթարյանների վանքի և դպրոցի հիմնադրամին, բայց 1936-ի հռչակագրով չէր գրանցվել, նոյեմբերի 1-ին կայացած դատավճռով վերադարձվել է հիմնադրամին:
1936թ. Թուրքիայի կառավարության պահանջով ազգային փոքրամասնությունները պարտավորված էին հայտարարագրել իրենց գույքը: Այնուամենայնիվ, շատ դեպքերում գույքերը չէին գրանցվում փոքրամասնությունների հիմնադրամների անուններով ու շատ դեպքերում, վաճառվում էին երրորդ կողմին:
«Արդարությունը կայացավ», – թերթին ասել է հիմնադրամի ղեկավար Ռիտա Նուրնուրը` ավելացնելով, որ հիմնադրամի գլխավոր տնօրենը Ադնան Էրթեմն էր խորհուրդ տվել այս հարցի հետ կապված դատարան դիմել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ