Հայազգի ճարտարագետները, որոնք այս ամռանը ներգրավված էին «Կուրիոսիթի» մարսագնացի աշխատանքներին, երկուշաբթի այցելել էին Շամլիյան հայկական դպրոց` դպրոցի աշակերտներին իրենց փորձը փոխանակելու: Գրում է «Գլենդել նյուզ փրեսը»:
«Մինչև հիմա մենք ոչ մի քար չենք բերել Մարսից», – երեխաների հետ զրույցում ասել է ճարտարագետ Արբի Կարապետյանը, որն աշխատում էր մարսագնացի ձևավորման վրա, – «Հիմա փորձում ենք անել դա»:
Թեդ Իսկանդարյանը, որը 28 տարի է, ինչ աշխատում է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայում, ասել է, որ իր համար միշտ հաճելի է իր աշխատանքի մասին պատմել երեխաներին. «Նրանք բազում լավ հարցեր են տալիս ու տիեզերքով շատ են հետաքրքված», – ասել է Իսկանդարյանը, – «Երբ երեխաների հետ եմ լինում, հիշում եմ, թե ես ինչպիսին էի նրանց տարիքում»:
Դպրոց ժամանած ճարտարագետներից էր նաև Արմեն Թուրյանը, որն աշխատում էր «Կուրիոսիթի»-ի շարժիչների վրա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ