Նոյեմբերի 8-ից կբացվի Իրկուտսկ-Երևան ուղիղ չվերթ: Սիբիրից Հայաստան չերթները կլինեն հինգշաբթի օրերին: Հայտնում է Իրկուտսկ քաղաքի լրատվական կայքը:
«Իրկուտսկից Երևան ուղիղ չվերթն ավելի հարմար է, քան Մոսկվայից», – ասել է Իրկուստկի հայ համայնքի ներկայացուցիչ Սամվել Ոսկանյանը, – «Եթե մայրաքաղաքում կես ժամ ուշանաս, մյուս չվերթի համար մինչև գիշեր պիտի սպասես: Հնարավոր է, որ սկզբի չվերթները չարդարացնեն իրենց, բայց հետագայում մարդիկ կիմանան նոր ծառայության մասին ու պարբերաբար կօգտվեն»:
Իրկուտսկում ապրում է ավելի քան 10 հազար հայ, որոնցից շատերը Հայաստան են ժամանում Մոսկվայի չվերթով: Իրկուտսկի չվերթը բացելուց հետո ուղևորները վեց ժամ քառասուն րոպեում Հայաստան կհասնեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ