Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից` «ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գեւորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել Լեւոն Չարխիֆալակյանը»:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը «Հարսնաքարի» գործով մեղադրանքը պաշտպանող դատախազն էր: