Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ստվերներն է տեսնում Էդուարդ Շարմազանովը, որ Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում տեսնել

Նոյեմբեր 07,2012 21:23

«Հայտարարությունը քննարկվել է բացառապես ԲՀԿ քաղխորհրդի նիստում, հայտարարությունում առաջ քաշված թեզերը բացառապես ԲՀԿ քաղաքական ակտիվի, կուսակցությունում քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկներ եւ տեսակետեր են, իսկ թե Էդուարդ Շարմազանովն այդ հայտարարարության վերեւում, ներքեւում, հետեւում, կողքը ի՞նչ ստվերներ, ի՞նչ ենթաստվերներ կամ ի՞նչ ենթատեքստեր է տեսնում, ապա դա բացառապես իր խնդիրն է»,- Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տարածած հայտարարությունը ԲՀԿ-ի` նախորդ օրը բարձրաձայնած խորհրդարանական կառավարման եւ 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու վերաբերյալ առաջարկներին, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյանը չցանկացավ կանխատեսել` ո՞ւմ ստվերներն է տեսնում Շարմազանովը ԲՀԿ-ի նախաձեռնության հետեւում. «Հայաստանում այնքան վերլուծաբան, լրագրող եւ քաղաքական գործիչ կա, որոնք , վաղուց արդեն այսպես ասած, կտրել են Նոստրադամուսի հացը, ուստի բացարձակապես ցանկություն չկա կանխատեսումներով եւ կանխագուշակություններով զբաղվելու: Մեզ համար խնդիրը շատ պարզ է: Դա ԲՀԿ-ում ձեւավորված մոտեցում է: Թե այլոք ինչեր են տեսնում, կամ այլոց ինչեր է թվում` իրենց խնդիրն է»:

Aravot.am-ի հետ զրույցում ինքը` Էդուարդ Շարմազանովը, չցանկացավ մանրամասնել, թե հատկապես ո՞ւմ ստվերներն է տեսել ԲՀԿ-ի նախաձեռնության ետեւում եւ իր կարծիքով որտե՞ղ է կայացվել այդ որոշումը: «Ո՞վ, ի՞նչ եւ որտե՞ղ է քննարկել` դա իր խնդիրն է: Ես հայտարարության մեջ ամեն ինչ շատ պարզ, հստակ, մատչելի հրապարակային եւ ամբողջական ասել եմ: Պարզապես քաղաքականության մեջ կան մարդիկ, ովքեր նայում եւ չեն տեսնում կամ նայում եւ չեն ցանկանում տեսնել: Ավելացնելու բան չունեմ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930