Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Ես երկու անգամ եմ ընտրել»

Նոյեմբեր 07,2012 21:14

Ինչպես հայտնել էինք,  ՆՓԱԿ-ում այսօր տեղի ունեցավ հայազգի ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյանի լուսանկարների ցուցահանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձավ նաեւ ԱՄՆ նախագահական ընտրություններին եւ ասաց. «Հետաքրքիր ընտրարշավի ականատես եղա: Երկու կողմերն էլ ուժեղ էին` տարբեր տեսակետերով, փորձով, քաղաքական փիլիսոփայությամբ եւ գաղափարներով: Ընթանում էր գաղափարական մրցակցություն, եւ կարծում եմ` մրցակցությունը հենց այդպիսին պետք  լինի»:

Դեսպանի խոսքով. «Ռոմնին, այսպես կոչված, բարեհոգի ելույթ ունեցավ, իսկ Օբաման կարեւոր մի բան ասեց, համաձայն որի`  «ամերիկյան երազանքն» այն է, երբ նշանակություն չունի քաղաքացու ազգությունը, արմատները, ֆինանսական կարողությունը:  Եթե եռանդուն ես աշխատում, ուրեմն հաջողության հասնելու հնարավորություններ ունես: Բազմազանությունը մեր ուժի գրավականն է»:

Ընդգծելով տարբեր ազգերի միջեւ համագործակցության կարեւորությունը` Հեֆերնը պատմեց. «Երբ աշխատում էի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, մահմեդական ընկերներ էի ձեռք բերել եւ նրանց հետ անգամ նուրբ հարցեր էինք քննարկում: Մենք պետք է երկխոսենք մեզանից տարբերվող մարդկանց հետ»:

Վերջում դեսպանը կատակեց, թե երկու անգամ է ընտրել` փոստով նամակ ուղարկելով Վիրջինիա, իսկ երկրորդ անգամ քվեարկել է «հավեսի համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930