Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյան. «Յասեր Արաֆաթն ինձ ասում էր, որ «բռնապետ» եմ եւ խնդիրներ եմ ստեղծում

Նոյեմբեր 07,2012 19:18

Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում այսօր բացվեց հայազգի ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյանի ցուցահանդեսը` կազմակերպված «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից: Ցուցահանդեսը կրում է «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» խորագիրը եւ ներկայացնում է աշխարհի կարեւորագույն իրադարձություները եւ հակամարտությունները:

Ներկայացնելով կատարած աշխատանքները` Ալեքսանդրա Ավագյանն ասաց. «Որոշ իրավիճակներում հանդիպել եմ դժվարությունների: Օրինակ` «Հեզբոլլահին» մոտենալ գրեթե անհնար է, որովհետեւ մերժում էին եւ արգելում, բայց ի վերջո ղեկավարը ինձ հրավիրեց ինչ-ինչ տեղեր լուսանկարելու: Առհասարակ, հայ կին լինելը հեշտացնում է գործը, որովհետեւ կնոջը շատ հարցերում չեն մեղադրում: «Հեզբոլլահում» գիտեն հայերին եւ սիրում են նրանց»:

Խոսելով հակամարտություններից` Ավագյանն ասաց, որ հակամարտող մարդիկ լուսանկարներում թույլ են երեւում, բայց իրականում կարող են ուժեղ լինել. «Շուրջ տասը տարի հակամարտություներ եմ լուսաբանել եւ դադարել աշխատանքս այդ ոլորտում, քանի որ այդ գործը կարծես քեզնից մի մասնիկ է տանում: Իսկ հակամարտությունները լուսաբանելու ընտրությունը կապված է իմ ընտանիքի հետ, որը շատ փորձություններ է հաղթահարել մինչ ԱՄՆ հասնելը: Առհասարակ, ցանկացած կրոն կարելի է օգտագրծել մարդկանց դեմ, բայց պետք չէ «սատանայացնել» դիմացինին: Երբ ասում ես, որ այլ կրոն դավանողին պետք է սատկացնել, անբարոյականություն ես գործում»:

Ալեքսանդրա Ավագյանը նաեւ նշեց, որ հաճախ խնդրահարույց իրադարձություններ է լուսաբանել. «Յասեր Արաֆաթն ինձ ասում էր, որ «բռնապետ» եմ եւ խնդիրներ եմ ստեղծում»:

Լուսանկարիչը վերհիշեց նաեւ արցախյան ազատամարտի տարիները. «Ահավոր էր` մարդիկ գետնի տակ էին ապրում, սոված մնում, իսկ օդում անընդհատ փամփուշտներ էին սլանում»:

Ֆոտոլրագրողի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ով հայտնեց, որ դեսպանատունն օժանդակել է ֆոտոլրագրողի աշխատանքները Երեւան բերելու գործում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930