Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ քննչական ապարատն առանձնացվեց դատախազությունից

Նոյեմբեր 07,2012 19:08

 «Կար ժամանակ, երբ դատախազությունն ուներ քննչական ապարատ և միաժամանակ և նախաքննություն էր իրականացնում, և հսկողություն նախաքննության օրինականության նկատմամբ, որը ակնհայտ է, որ չէր կարող չենթարկվել գերատեսչական շահերին։ Այդ էր պատճառը, որ նոր Սահմանադրությամբ և դրան հաջորդած իրավական բարեփոխումների արդյունքում քննչական ապարատն առանձնացվեց դատախազությունից, որպեսզի դատախազությունը հնարավորություն ունենա իրականացնելու անաչառ դատախազական հսկողություն։

Դատախազական անաչառ հսկողություն իրականացնելու համար դատախազությունը պետք է կաշկանդված չլինի նախաքննության արդյունքներով։Այն նպատակը, ինչի համար նախաքննությունը առանձնացվեց դատախազությունից, օրենքի վերը նշված նորմով անիրագործելի է դառնում։ Ակնհայտ է, որ դատախազությունը, նախաքննության մարմնի հետ միասին պատասխանատու լինելով դրա արդյունավետության համար, նրա հետ միասին պատասխան է տալիս նաև հանցագործության դեպքերի բացահայտման և նախաքննության ընթացքում թույլ տրված սխալների ու բացթողումների համար։ Այդ դեպքում դատախազությունը «շահագրգռված» է դառնում ոչ թե այդ սխալներն ու բացթողումները բացահայտելու, այլ դրանք կոծկելու, հանցագործության դեպքը բացահայտված ցույց տալու և գործը դատարանով ամեն կերպ «անց կացնելու» հարցում»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց «Հատկապես կարեւոր գործերով» փաստաբանական գրասենյակի ղեկավար, նախկին դատախազ Հակոբ Բաբայանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930