Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանը փրկվո՞ւմ է սողանքներից

Նոյեմբեր 07,2012 19:03

Դիլիջան քաղաքի ցավոտ խնդիրը սողանքներն են: Սողանքներն ակտիվ են քաղաքային ամֆիթատրոնի դիմաց` «Մյասնիկյան» փողոցին հարակից տարածքում, ավտոկայարանի դիմացի լանջին, ինչպես նաեւ` «Դիլի» ագրոարդյունաբերական համալիր տանող ճանապարհին:

Դիլիջանի սողանքային գոտիները մասնագետների կողմից լավ ուսումնասիրված են: Այժմ իրականացվում են հակասողանքային միջոցառումներ:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Արփա-Սեւան» ընկերության աշխատակիցները բացում են խորհրդային տարիներին կառուցված, սակայն նախկինում չգործարկված ջրահեռացման թունելների մուտքերի անցքերը, կատարում թունելների ամրացման, բետոնապատման աշխատանքներ: Քաղաքապետն ասաց,որ թունելների բացված անցքերից մեծ քանակի ջուր է դուրս գալիս, ինչը փրկություն է սողանքային գոտում գտնվող Դիլիջանի համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930