Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները բողոքում են, ռեկտորը` խնդիրների լուծման մասին խոսում

Նոյեմբեր 07,2012 18:55

«Առավոտ երիտասարդականն» այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում էր: Պարզում էր, թե ինչ դժգոհություններ կամ խնդիրներ ունեն ուսանողները բուհի ներսում: Նշեմ, որ նրանցից ոչ ոք չցանկացավ ներկայանալ:
Ուսանողներից մեկի խոսքով` իրենց լաբորատորիաները հարուստ չեն ժամանակակից սարքերով, փորձեր են կատարում սովետական այնպիսի տեխնիկայի վրա, որը ներկայումս չի օգտագործվում:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ այս շաբաթվանից կսկսվեն Հայկական ազգային ճարտարագիտական եւ «Nokia mobile»-ի լաբորատորիաների շինարարական աշխատանքները: Լաբորատորիաները սպասարկելու են 34 ծրագրային լաբորատոր ամբողջականությամբ ներուսումնառությանը եւ հետազոտություններին: Դրանց մեծ մասը ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի հետ է կապված: Ռեկտորի համոզմամբ` ծրագիրը կավարտվի գարնանը:
Ուսանողները մեզ ասացին նաեւ, որ պրոֆեսորադասախոսական կազմը ժամանակից չի. թեեւ տեխնոլոգիաները զարգանում են, միեւնույն է, նրանք դեռ սովետական ոճով են դասավանդում:
Ռեկտոր Ավետիսյանն ասում է, որ լաբորատորիաների ծրագրի հաստատման պահից համապատասխան դասախոսական կազմի վերապատրաստումը սկսված է: Պոլիտեխնիկցիները կարծում են, որ քննական կարգի փոփոխում պետք չէր անել, քանի որ չեն կարողանում վերահանձնել ընթացիկ քննությունները: Բացի դրանից` ասում են նաեւ, որ դա ծույլիկներին բարձր գնահատական ստանալու հնարավորություն է տալիս. նա կարող է դասի չգալ, բայց կարող է քննությանը ներկայանալ, պատասխանել իրեն հանձնարարված նյութը եւ ստանալ ավելի բարձր գնահատական, քան նա, ով ամբողջ տարին եկել է դասի:

«Գիտելիքի համար են գնահատական ստանում, ոչ թե` բացակայությունների»,- ասաց ուսանողը: Նրանցից մեկի խոսքով, իրենք չունեն գնահատականը բողոքարկելու հնարավորություն:
Արա Ավետիսյանն ասաց, որ այս պահի դրությամբ բողոքարկուները իրականացվում են, քանի որ քննական շրջան է: Երեկ ռեկտորն անձամբ է ներկա եղել Ալգորիթմական լեզուների եւ ծրագրավորման ամբիոնի բողոքարկմանը: Նա համոզված է` նման խնդիր գոյություն չունի, քանի որ դա պահանջ է, որը սահմանված է կարգով:
Մեկ այլ ուսանող դժգոհեց ջեռուցման խնդրից: Ըստ նրա` ձմեռը ցուրտ է լինում:
Պոլիտեխնիկի ռեկտորը հավաստիացնում է, որ ջեռուցման համակարգը անցած տարի անխափան աշխատեցրել են եւ այժմ էլ, ըստ սանիտարական նորմերի հաստատված ջերմաստճանային ռեժիմի, աշխատեցնում են:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930