Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյանի համոզմամբ, Doing-Business-ի թույլ կողմերը, որ գտնես, հաջողություն կարձանագրես

Նոյեմբեր 07,2012 18:49

«Doing-Business-ն ունի շատ խիստ մեթոդաբանություն, եւ եթե այդ մեթոդաբանությանը լավ ես տիրապետում, դու կարող ես այդ մեթոդաբանության մեջ գտնել որտեղ ինչը կարող ես փոխել կամ լավացնել, որպեսզի արդյունքը դրական ստացվի»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում անդրադառնալով Համաշխարհային բանկի հրապարակած Doing-Business զեկույցին, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ պարոն Մակարյանի, Doing-Business-ն ունի իր թույլ կողմերը եւ, եթե դրանք գտնում են, ապա բարձր արդյունքներ են ապահովում. «Վրաստանը տարիներ առաջ իմանալով այդ թույլ տեղերը, դրանց վրա աշխատեց ու Doing-Business-ով հասավ մինչեւ 15-րդ տեղը, այս տարի արդեն 9-րդ տեղում է, այսինքն` տասնյակի մեջ է: Սկզբնական շրջանում ինքն այդ գրավչությունը ստեղծեց զուտ մեթոդաբանությամբ, սակայն այժմ Վրաստանում հսկայական առաջընթաց կա»:

Պարոն Մակարյանի խոսքերով, մեր երկրի ՀՆԱ-ի մեջ մեր հարկերի մասը կազմում է 21 %, հարեւան Վրաստանում այդ թիվը 28 % է, Ադրբեջանում 26 %. «Եվրոպայում այդ թվերը ավելի բարձր են, ինչը նշանակում է ՝ իրենք կարող են հարկերը նորմալ հավաքել, այսինքն` գործատուներն են թափանցիկ հարկեր մուծում, հարկ հավաքողներն են թափանցիկ հարկեր հավաքում, մեզ մոտ դեռեւս այս 2 խնդիրն էլ կաղում է»:

Վկայակոչելով քաղաքաշինության ոլորտում արձանագրած հաջողությունները, Գագիկ Մակարյանն ասաց. «Նախագծերի թույլտվությունը տեւում էր մի երկու տարի եւ քանի որ այդ ժամկետը իջեցրել են մինչեւ 6 ամիս, այդ ցուցանիշը հաջողություն է համարվել, ամիսները կրճատվեցին, բայց բովանդակությունը փոխվե՞ց, թե չէ, էլի կոռուպցիա կա՞, թե չկա, պարզ չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930