«Զենիթ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը, որը «Սպորտ Էքսպրեսի» կողմից անցկացվող «Զվեզդա» մրցույթում ճանաչվել է հետխորհրդային երկրների հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնել է, որ պատրաստ է իր մրցանակը հանձնել Հենրիխ Մխիթարյանին, եթե «Զենիթ»-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլից դուրս գա:
«Ես շատ քիչ բան գիտեմ Հենրիխի մասին ու հազվադեպ եմ դիտել «Շախտյորի» խաղերը: Բայց իմ նա ավելի քան արժանի մրցակից է: Մխիթարյանով արդեն հետաքրքրված են եվրոպական բարձրակարգ ակումբները: Նրա հետ մրցակցելը շատ հաճելի է: Աստված տա երկուսիս մոտ էլ դա ստացվի (դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ): Ասեմ ավելին, եթե «Զենիթ»-ը գարնանը խաղա Չեմպիոնների լիգայում, պատրաստ եմ ձեր մրցանակը հանձնել նրան», – ասել է Կերժակով «Սպորտ Էքսպրես»-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ