Չնայած այսօր լեռնային հանքարդյունաբերությունն առանց թափոնների չի կարող գոյություն ունենալ, սակայն հնարավոր է այնպես շահագործել եղած պոչամբարներն ու թափոնակույտերը, որոնց ե’ւ վտանգները մաքսիմալ չեզոքացնել, եւ կրկին շահույթ ստանալ` առանց նոր հանք բացելու:
Այսօր Երեւանի պետական համալսարանում քննարկվեցին (ԵՊՀ) լեռնային հանքարդյունաբերության տեխնոծին թափոնները, օգտագործման տեխնոլոգիական, տնտեսական եւ բնապահպանական խնդիրները:
ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների հանքավայրի որոնման եւ հետախուզման ամբիոնի վարիչ Ռուբեն Մովսիսյանն ասաց, որ այսօր աշխարհում տեխնոծին թափոնները, պոչամբարները դարձնում են եւս հանքավայրեր եւ առավելագույնս կորզում կատարում:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մովսիսյանն ասաց, որ նախ պետք է եղած պոչամբարներն ու թափոնակույտերը ինվենտարիզացվեն, ապա` ուսումնասիրվեն եւ պարզեն նրանց մեջ կորզման համար վնասակար եւ օգտակար խառնուրդների քանակությունը. «Պետք է ուսումնասիրել եւ պարզել` եթե տնտեսապես շահավետ է կորզել օգտակար նյութեր, ապա անել դա, իսկ եթե տնտեսապես շահավետ չէ, պետությունը, որպեսզի վտանգից ազատվի, որոշակի արտոնյալ պայմաններ տա ընկերությանը, որն էլ որոշակի առումով կչեզոքացնի այն»:
Կարդացեք նաև
Ընդ որում, մասնագետի վստահեցմամբ, նշված աշխատանքները պետք է հնարավորինս շուտ սկսել, քանի որ թափոնակույտերում եւ պոչամբարներում եղած օգտակար հանածոներն էլ տարիների ընթացքում նվազում են, անձրեւաջրերը դրանք լվանում տանում են:
Այսօր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն, օրինակ չի էլ փորձում իր թափոնակույտերից ու պոչամբարներից եւս օգուտ ստանալ, իսկ, ինչպես ասաց, պարոն Մովսիսյանը, նոր հանք բացելու փոխարեն, առաջին հերթին անհրաժեշտ է եղած թափոնակույտերն ու պոչամբարները շահագործել, եւս կորզում կատարել: Մեր այն հարցին, արդյոք դա թանկարժե՞ք աշխատանք է, պարոն Մովսիսյանը վստահեցերց, որ թափոնակույտերի ուսումնասիրությունը մի քանի անգամ էժան է, քան հետախուզական աշխատանքները, իսկ թափոնակույտերից ու պոչամբարներից կորզում անելը,եթե որոշակի գումար էլ ասեն, ապա կրկին բավականին օգուտ են քաղելու, միայն թե այս դեպքում նաեւ բնությունն է շահելու, քանի որ պոչամբարները կչեզոքացվեն, ու նորանոր հանքեր չեն թալանվի:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ