Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շախմատային բում Երեւանում

Նոյեմբեր 07,2012 17:51

Երբ գնում էի Երեւանի Շախմատի տուն` մասնակցելու  Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, օլիմպիական եռակի չեմպիոն Լեւոն  Արոնյանի` նոյեմբերի 6-ին կայանալիք շախմատային միաժամանակյա սեանսին, որոշել էի ինչքան հնարավոր է պաշտպանողական խաղ ցուցադրել:

Երեւի հասկանալի էր իմ մարտավարությունը. վերջ ի վերջո  խաղալու էի երկրագնդի երկրորդ շախմատիստի հետ:
Սակայն խաղի ընթացքում «հավեսի ընկա», նույնիսկ շախ հայտարարեցի շախմատային «հսկային»: Դիմացա մոտավորապես 25 քայլ: Սակայն վերջում շատ հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել. կամ Արոնյանը շախ եւ մատ պիտի հայտարարեր ինձ, կամ ես` նրան: Բնական է ինքն ինձանից առաջ ընկավ:
Բոլորը պարտվեցին: Ամենից շատ երկար խաղաց եւ քիչ էր մնում ոչ-ոքի գրանցեր հանդիպումը Սուրեն Բաղդասարյանը:
Հետաքրքիրն այն էր, որ ամեն րոպե խաղատախտակին էին մոտենում «Շախմատի տան»  մշտական գրանցում ստացած տարեց անդամները եւ խորհուրդ տալիս Բաղդասարյանին քայլեր անելիս, ինչը նրան բավականին նյարդայնացնում էր: Ի վերջո` լավ խաղ ցուցադրած սպորտային  մեկնաբանը պարտվեց:
«Հույսի կամուրջ» կազմակերպության նախաձեռնած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով այս միջոցառման նպատակը հանրության ուշադրությունը հրավիրելն էր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:
Սեանսի մասնակիցների թիվն ավելի քան 25-ն էր, որոնց թվում էին հատուկ կարիքներ ունեցող մարդիկ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Հույսի կամուրջ» կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադեւոսյանը Լեւոնին նվիրեց նոյեմբերյանցի մի գեղանկարչի հեղինակած Արոնյանի նկարը:
Առանց նվերի չմնացին նաեւ սեանսի մասնակիցները. բոլորը ստացան Արոնյանի հետ լուսանկարներ` իր ստորագրությամբ, որոնք արվել էին միջոցառման ընթացքում:
Տիգրան Հովհաննիսյան` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930