Իսրայելի Էյլաթ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի համաշխարհային ուսանողական 3-րդ առաջնությունը: Հայաստանից ուսանողական մրցահարթակում հանդես են գալու միայն 8 ուսանող տղաներ: Նրանք են. 56 կգ` Սմբատ Մարգարյան, 69` Վանիկ Ավետիսյան, 77` Սամվել Գրիգորյան, 85` Աղասի Աղասյան եւ Վահրամ Գեւորգյան, 94` Վարդան Դավթյան, +105` Հայկ Հակոբյան եւ Անդրանիկ Հովհաննիսյան:
Երեկ երեկոյան առաջինը մրցահարթակ մտել է Սմբատ Մարգարյանը: Երեւանցի ծանրորդը պոկում վարժությունում ցույց է տվել 110 կգ, հրումում` 131 կգ եւ երկամարտի 231 կիլոգրամով նվաճել է բրոնզե մեդալակրի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ