Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդվիգ Խաչատրյան.«Բարձրաստիճան այրերը, ովքեր հետաքրքրված են հուշարձանների պահպանությամբ, վանդալներ են»

Նոյեմբեր 07,2012 17:02

Այսօր Հայաստանի պատմության թանգարանի բակում կազմակերպվել էր հանդիպում լրագրողների հետ: Պատճառը` տարբեր մարզերից բերված հուշարձանների բեկորներն էին, որոնք առաջացրել էին մի-շարք բնապահպանների վրդովմունքը:

Ինչպես ասաց թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տարբեր անտեղյակ աղբյուրներից լսել գործի մասին: Նա պատմեց, թե ինչպես է առաջացել նման նախագիծ իրականացնելու միտքը. «Թորոս Թորոմանյանը, ով մեծ ճարտարապետ է եղել, հարուստ ժառանգություն է թողել մեզ: 1920-ական թվականներին նա հավաքում էր վտանգված, վթարված հուշարձանները եւ բերում պատմության թանգարան: Բացի նրանից, եւս մի քանի հոգի բերել են ցուցանմուշներ: Եթե այսօր խոսում ենք Հայաստանի վաղ ժամանակահատվածի քանդակագործության մասին, ապա մեր վկայությունները դրանք են: Սրա հետեւանքով ծնվեց մեր մտահղացումը»:
Թանգարանի տնօրենի խոսքով, իրենք բերել են այն հուշարձանները, որոնք գտնվել են ծայրահեղ վտանգավոր իրավիճակում: Գրիգորյանն ասաց, որ հուշարձանների թվում եղել են այնպիսինները, որոնք մասնատված են եղել եւ վերականգման շատ լուրջ խնդիր ունեն: Իրենք կազմել են ցուցակ, ուղարկել Մշակույթի նախարարությանը եւ Հուշարձանների պահպանության գործակալությանը: Հուշարձանները նրանց կողմից ենթարկվել են մասնագիտական քննության եւ թանգարանի ներկայացված հուշարձաններից ընտրվել է 63 հատը: 51-ն արդեն Հայաստանի պատմության թանգարանում է:
Անելկա Գրիգորյանը, պատասխանելով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, ասաց, որ տեղում հնարավոր չէ վերականգնել հուշարձանները, քանի որ դրա համար հարկավոր է մասնագիտական վերահսկում:
Հայաստանի պատմության թանգարանի հանրության բաժնի պետ Լյուդվիգ Խաչատրյանն ասում է, որ իրենք, բերելով ճարտարապետական բեկորները, փրկում են նրանց անտերությունից: Ըստ նրա, եթե մտածենք, այնպես ինչպես մտածում են որոշ բնապահպաններ, ապա բարձրաստիճան այրերը, ովքեր հետաքրքրված են հուշարձանների պահպանությամբ, վանդալներ են: Նա կոչ է անում` չարժեքազրկել պատմության թանգարանի անունը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930