Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կհամագործակցի՞ ԲՀԿ-ի հետ, թե՝ ոչ. պարզ կլինի վաղը

Նոյեմբեր 07,2012 16:54

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ երեկ կատարած հայտարարությունը՝ կապված խորհրդարանական համակարգին անցնելու հարցի շուրջ քաղաքական ուժերի շրջանակներում կոնսուլտացիաներ անցկացնելու հետ, արդեն քննարկվում է քաղաքական դաշտում:

Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ քանի որ ՀՅԴ-ն ևս հանդես է եկել նման ծրագրային առաջարկով, հնարավո՞ր է այդ գաղափարի շուրջ ԲՀԿ-ի հետ համախմբում, կամ որքանո՞վ է նա ճիշտ համարում ԲՀԿ-ի նման հայտարարությունն, ու այդ պլատֆորմի հիման վրա համախամբումը: Պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Վաղը ժամը 11-ին գերագույն մարմնի Սիմոն Վրացյան կենտրոնում Գերագույն մարմինը ասուլիս է հրավիրելու, որի ժամանակ կհրապարակվի մեր հայտարարությունը և մեր դիրքորոշումները կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ» Մեր հարցին՝ արդյո՞ք ճիշտ է նման պլատֆորմի վրա քաղաքական համախմբումը, պարոն  Համբարձումյանը պատասխանեց, թե վաղը կհրապարակեն իրենց դիրքորոշումները նաև մեր բարձրացրած հարցերի հետ կապված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930